ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Կտրուկ ավելացել են «Շտապ օգնության» կանչերը, որը ազգաբնակչության վստահության արդյունք է

Կտրուկ ավելացել են «Շտապ օգնության» կանչերը, որը ազգաբնակչության վստահության արդյունք է
07.12.2013 | 13:20

Դեռևս մի քանի տարի առաջ շտապ օգնության ծառայությունը զգալիորեն ետ էր մնում բուժօգնության մյուս տեսակներից: Գրեթե բոլոր մեքենաները հին էին, ցածր էին տեխնիկական հագեցվածությունը, անբավարար և ոչ ժամանակակից էին կապի միջոցները, մասնագետների ճնշող մեծամասնությունը կարիք ուներ վերապատրաստման, իսկ հանրապետության մարզերում կանչերը սպասարկվում էին հիմնականում միջին բուժանձնակազմի միջոցով: Ոլորտը չուներ իր զարգացման հայեցակարգն ու ռազմավարությունը, որը կարող էր ապահովել զարգացման հիմնական ուղղությունները: ՀՀ ԱՆ արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը ոլորտին առնչվող հարցերի քննարկման ժամանակ նշել է, որ 2011-ից իրականացվում են բարեփոխումներ ու, թեև ներկայումս խնդիրներ կան, բայց այն տվել է իր դրական արդյունքը:

Շտապ օգնության ծառայության (ՇՕԾ) աշխատանքը գնահատելու նպատակով իրականացվել է ոլորտի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ «Շտապ օգնության» կանչերի գրեթե 30% ոչ շտապ կանչեր են, որոնք կարող են սպասարկվել ԱԱՊ օղակում:
Երևանի շտապ օգնության ծառայությունն իրականացվում է յոթ ենթակայաններում տեղաբաշխված 33 բժշկական բրիգադների միջոցով: Քաղաքացիների կողմից կանչերն ընդունվում են 1-03 կենտրոնացված ծառայության միջոցով, որը հնարավորություն ունի ընդունելու միաժամանակ ութ կանչ: Երևանում օրական միջին թվով սպասարկվում է շուրջ 600 կանչ: Ըստ Ռ. Յուզբաշյանի, կտրուկ ավելացել է ՇՕԾ կանչերի թիվը: Դա կապվում է շտապ օգնության ծառայության նկատմամբ ազգաբնակչության վստահության ավելացմամբ: Ավելացել է նաև մարզերից Երևան տեղափոխված մշտական կամ ժամանակավոր աշխատանք ունեցող քաղաքացիների սպասարկումը։
Անդրադառնալով շտապ բուժօգնության ծառայությունների բարեփոխումներին, ԱՆ արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետը նշել է նաև, որ ՀՀ ողջ տարածքում շտապ օգնության կանչերի գրանցման, տեղեկատվական հոսքերի ապահովման և պահպանման համակարգը (ՏՀԱՊՀ) ներդնելու նպատակով, «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ծրագրի կողմից պետական գնումների ընթացակարգին համապատասխան ներկայումս ձեռք են բերվում սերվերներ` ՏՀԱՊՀ համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև 78 համակարգիչներ, տպիչներ, կապի միջոցներ, որոնք կտրամադրվեն շտապ օգնություն ցուցաբերող բուժհաստատություններին: Ծրագրի կողմից ընտրվել են «Շտապ օգնության» ծառայությունում առավել հաճախ հանդիպող իրավիճակների վերաբերյալ դասերը և դեկտեմբերի 6-ից, բոլոր մարզերում իրականացվում է շտապ օգնություն տրամադրող բուժհաստատությունների բժիշկ-դիսպետչերների համար վերապատրաստման դասընթացներ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ